Բուդապեշտում հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը
Բուդապեշտում մարտի 26-ի երեկոյան ցույց է տեղի ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և գլխավոր դատախազ Պետեր Պոլտի հրաժարականի պահանջով։ Մի քանի հազար մարդ Գլխավոր դատախազության շենքից երթ է կազմակերպել դեպի խորհրդարան։ Վերջում ցուցարարները ցույց են անցկացրել կենտրոնական Լայոս Կոսսութ հրապարակում։ Այս մասին հայտնում է հունգարական Nepszava պորտալը։
Ցույցը կազմակերպել է կառավարության նախկին պաշտոնյա Պետեր Մագյարը. նա հրապարակայնորեն մեղադրել է Հունգարիայի իշխանություններին համակարգային կոռուպցիայի համար:
Ավելի վաղ Պետեր Մագյարը հրապարակել էր արդարադատության նախկին նախարարի և նախկին կնոջ՝ Ջուդիտ Վարգայի հետ զրույցի ձայնագրությունը։ Ձայնագրության մեջ Ջուդիտ Վարգան խոսում է վարչապետ Անթալ Ռոգանի օգնականների կողմից Վոլներ Շադլի գործով ապացույցների մի մասը ոչնչացնելու փորձի մասին։ Գործով հիմնական մեղադրյալը արդարադատության նախարարության նախկին պետքարտուղար Պալ Վոլներն է, որին 2022 թվականին մեղադրանք է առաջադրվել դատական կարգադրիչների ծառայության նախկին ղեկավար Գյորգի Շադլից կաշառք ստանալու համար։
Պետեր Մագյարի խոսքով՝ այս խոսակցությունը ձայնագրվել է, երբ նա խնդրել է իր կնոջը հրաժարական տալ, ինչին նա պատասխանել է, որ չի կարող պարզապես հեռանալ մաֆիոզ իշխանությունից։ Երեքշաբթի Մագյարը այս գործով որպես վկա ցուցմունք է տվել դատախազությունում։ Նա նաև հայտարարել է Վիկտոր Օրբանի կառավարությանը հակադրվող կուսակցություն ստեղծելու մտադրության մասին։
Ջուդիտ Վարգան հրաժարական է տվել 2023 թվականի հունիսին։ Նա երկրի նախագահ Կատալին Նովակի հետ միասին հայտարարել է իր հրաժարականի մասին՝ մանկապղծության համար դատապարտված տղամարդուն ներում շնորհելու հետ կապված սկանդալի պատճառով։

Աղբյուրը՝ tert.am