ԱՄՆ-ն Թուրքիայի հետ բանակցություններ է սկսել՝ Ուկրաինայի համար պայթուցիկ նյութեր գնելու շուրջ
ԱՄՆ-ն և Թուրքիան սկսել են բանակցություններ վարել Ուկրաինայում արկերի արտադրության համար պայթուցիկ նյութեր գնելու շուրջ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։
Հաղորդվում է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը բանակցություններ է վարում տրոտիլի և նիտրոգուանիդինի թուրք արտադրողների հետ: Թուրքիայից գնված բաղադրիչները կօգնեն եռապատկել ՆԱՏՕ-ի զինանոցում առկա 155 միլիմետրանոց արկերի արտադրությունը։ ԱՄՆ-ի զինվորականներն այդ որոշումը կայացրել են ԵՄ երկրների կողմից Կիևին ռազմական օգնության ձգձգման պատճառով։
Պենտագոնը նաև 116 հազար արկ է գնել թուրքական Arca Defense ընկերությունից՝ 2024 թվականին առաքելու համար։ Ռազմական համագործակցության շուրջ քննարկումը նախատեսվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մայիսին ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ։