Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը նախազգուշացրել է սովի սպառնալիքի մասին Գազայի հատվածում՝ իսրայելական ռմբակոծությունների պատճառով։ Նա այս հայտարարությունը հրապարակել է X-ում։
Նա նշել է, որ «Գազային սով է սպառնում շարունակվող ռմբակոծությունների պատճառով»։«Պարենի անբավարարությունը և հիվանդությունները հյուծում են շրջանի բնակչությանը։ Այժմ անհրաժեշտ են համաձայնեցված գործողություններ, որոնք թույլ կտան ապահովել պարենի և դեղերի շտապ առաքումը և կպաշտպանեն հիվանդանոցները հարձակումներից, որպեսզի բուժաշխատողները կարողանան խնամել քաղցից, հիվանդություններից ու վնասվածքներից հյուծված պացիենտներին»,-ասել է Գեբրեյեսուսը՝ նորից «կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը և թույլ տալ հումանիտար կազմակերպություններին հասնել» պաղեստինյան անկլավ։
Գազայում սով է սպասվում. ԱՀԿ տնօրեն
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը նախազգուշացրել է սովի սպառնալիքի մասին Գազայի հատվածում՝ իսրայելական ռմբակոծությունների պատճառով։ Նա այս հայտարարությունը հրապարակել է X-ում։
Նա նշել է, որ «Գազային սով է սպառնում շարունակվող ռմբակոծությունների պատճառով»։ «Պարենի անբավարարությունը և հիվանդությունները հյուծում են շրջանի բնակչությանը։ Այժմ անհրաժեշտ են համաձայնեցված գործողություններ, որոնք թույլ կտան ապահովել պարենի և դեղերի շտապ առաքումը և կպաշտպանեն հիվանդանոցները հարձակումներից, որպեսզի բուժաշխատողները կարողանան խնամել քաղցից, հիվանդություններից ու վնասվածքներից հյուծված պացիենտներին»,-ասել է Գեբրեյեսուսը՝ նորից «կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը և թույլ տալ հումանիտար կազմակերպություններին հասնել» պաղեստինյան անկլավ։