Երևանում «Toyota»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Պարույր Բաբայանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Խորենացի փողոցում ոստիկանության էրեբունու բաժնի հարևանությամբ բախվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա մոտ 500 մետր առաջ ընթանալով բախվել է «Nissan Tiida» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաներին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի՝ 12-ամյա երեխան և նրա մայրը տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են «Nissan Tiida»-ի, «Hyundai»-ի և «Mercedes»-ի վարորդների ինքնությունը:
«Toyota»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան: