Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ
Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն իրականացրած չորս տղամարդիկ եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ։ Այս մասին հայտնում են ՏԱՍՍ-ը և ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Թե ինչ նյութեր էին դրանք, դեռ պարզված չէ։
«Չորսը եղել են թմրամիջոցների ազդեցության տակ. փորձաքննությունը կպարզի, թե ինչ թմրամիջոց կամ հոգեմետ նյութեր են նրանք օգտագործել»,-ասել է գործակալությունների աղբյուրը։
Աղբյուրը չի բացառել, որ նրանք ապօրինի նյութեր են օգտագործել ոչ միայն ահաբեկչության օրը։
Ձերբակալվածներից մեկը հարցաքննության ժամանակ ասել է, որ «առանց անուն-ազգանունի» մի մարդ Telegram-ի միջոցով կապվել է իր հետ՝ ներկայանալով որպես «քարոզիչի օգնական» և առաջարկել 500 հազար ռուբլի «մարդկանց սպանելու համար՝ անկախ նրանից, թե այդ մարդիկ ով են»:
Ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի աղբյուրի՝ մեղադրյալները կարող էին հավաքագրված լինել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աֆղանական թևի «Խորասանի ձայն» տաջիկական Telegram ալիքի միջոցով։ Այժմ մեղադրյալները գտնվում են Մոսկվայի Լեֆորտովոյի քննչական մեկուսարանում։

Աղբյուրը՝ tert.am