Երկրից ոչ հեռու գտնվող մոլորակը կարող է պոտենցիալ բնակելի օվկիանոս-մոլորակ լինել
2017-ին հայտնաբերված և Երկրից մոտ 50 լուսատարի հեռավորության վրա գտնվող LHS 1140 համակարգն ունի երկու սուպեր մոլորակներ: Նրանցից մեկը հնարավոր է՝ լինի օվկիանոս-մոլորակ, որը պոտենցիալ հարմար է կյանքի համար: Հենց դա էլ օգնել է հասկանալ James Webb տիեզերական աստղադիտակը, որի գործիքները վերլուծել են LHS 1140b էկզոմոլորակի մթնոլորտի բաղադրությունը։
James Webb-ի NIRSpec գործիքն ուսումնասիրել է LHS 1140b էկզոմոլորակի մթնոլորտը 2023-ի հուլիսին։ Նախկինում ենթադրվում էր, որ սա քարքարոտ մոլորակ է, որը Երկրի մոտ վեց զանգվածն ունի: Նոր դիտարկումները նվազեցրել են էկզոմոլորակի զանգվածի և չափի գնահատականը մինչև 5,6, իսկ շառավիղը՝ Երկրի շառավղի 1,73 չափ: Ենթադրվում է, որ մոլորակի ջերմությունը 0,42 անգամ գերազանցում է Երկրի ջերմությունը, իսկ մակերեսի միջին ջերմաստիճանը կարող է լինել 226 Կելվին (-47.15 Ցելսիուս)։
LHS 1140b մոլորակը պտտվում է արեգակի 0,18 զանգվածն ունեցող կարմիր թզուկի շուրջ։ Այն գտնվում է աստղին բավականին մոտ, բայց կենտրոնական աստղի թույլ ճառագայթումը չի գերտաքացնում դրա մակերեսը, և դա կարևոր է, քանի որ համաշխարհային օվկիանոս ունեցող մոլորակի համար ուժեղացված ինսոլյացիան ավտոմատ կերպով ստեղծում է ջերմոցային էֆեկտ և մահ բոլոր կենդանի էակների համար։ Հենց դա էլ արել է ջերմոցային էֆեկտը Վեներայի վրա:
Կարճ ասած՝ եթե LHS 1140b-ն ունի գլոբալ օվկիանոս, ապա դրա մակերեսի ջրի ջերմաստիճանը այնպիսին է, որ այն պոտենցիալ հարմար է կենսաբանական կյանքի առաջացման համար: Այնուամենայնիվ, դատելով էկզոմոլորակի չափերի և խտության գնահատականներից, 10%ջրի փոխարեն նրա մակերեսին կարող է լինել խիտ գազային մթնոլորտ։ Մթնոլորտի սպեկտրային վերլուծությունը և մոդելավորումը ցույց են տվել, որ LHS 1140b-ի համար խիտ մթնոլորտի հավանականությունը ավելի ցածր է, քան դրա մակերեսին ջրի հսկայական ծավալ ունենալու հավանականությունը: Ուստի այն լավ թեկնածու է օվկիանոս-մոլորակի դերի համար, ինչը գիտնականները, դեռ պետք է պարզեն։
Երկրից ոչ հեռու գտնվող մոլորակը կարող է պոտենցիալ բնակելի օվկիանոս-մոլորակ լինել
2017-ին հայտնաբերված և Երկրից մոտ 50 լուսատարի հեռավորության վրա գտնվող LHS 1140 համակարգն ունի երկու սուպեր մոլորակներ: Նրանցից մեկը հնարավոր է՝ լինի օվկիանոս-մոլորակ, որը պոտենցիալ հարմար է կյանքի համար: Հենց դա էլ օգնել է հասկանալ James Webb տիեզերական աստղադիտակը, որի գործիքները վերլուծել են LHS 1140b էկզոմոլորակի մթնոլորտի բաղադրությունը։
James Webb-ի NIRSpec գործիքն ուսումնասիրել է LHS 1140b էկզոմոլորակի մթնոլորտը 2023-ի հուլիսին։ Նախկինում ենթադրվում էր, որ սա քարքարոտ մոլորակ է, որը Երկրի մոտ վեց զանգվածն ունի: Նոր դիտարկումները նվազեցրել են էկզոմոլորակի զանգվածի և չափի գնահատականը մինչև 5,6, իսկ շառավիղը՝ Երկրի շառավղի 1,73 չափ: Ենթադրվում է, որ մոլորակի ջերմությունը 0,42 անգամ գերազանցում է Երկրի ջերմությունը, իսկ մակերեսի միջին ջերմաստիճանը կարող է լինել 226 Կելվին (-47.15 Ցելսիուս)։
LHS 1140b մոլորակը պտտվում է արեգակի 0,18 զանգվածն ունեցող կարմիր թզուկի շուրջ։ Այն գտնվում է աստղին բավականին մոտ, բայց կենտրոնական աստղի թույլ ճառագայթումը չի գերտաքացնում դրա մակերեսը, և դա կարևոր է, քանի որ համաշխարհային օվկիանոս ունեցող մոլորակի համար ուժեղացված ինսոլյացիան ավտոմատ կերպով ստեղծում է ջերմոցային էֆեկտ և մահ բոլոր կենդանի էակների համար։ Հենց դա էլ արել է ջերմոցային էֆեկտը Վեներայի վրա:
Կարճ ասած՝ եթե LHS 1140b-ն ունի գլոբալ օվկիանոս, ապա դրա մակերեսի ջրի ջերմաստիճանը այնպիսին է, որ այն պոտենցիալ հարմար է կենսաբանական կյանքի առաջացման համար: Այնուամենայնիվ, դատելով էկզոմոլորակի չափերի և խտության գնահատականներից, 10% ջրի փոխարեն նրա մակերեսին կարող է լինել խիտ գազային մթնոլորտ։ Մթնոլորտի սպեկտրային վերլուծությունը և մոդելավորումը ցույց են տվել, որ LHS 1140b-ի համար խիտ մթնոլորտի հավանականությունը ավելի ցածր է, քան դրա մակերեսին ջրի հսկայական ծավալ ունենալու հավանականությունը: Ուստի այն լավ թեկնածու է օվկիանոս-մոլորակի դերի համար, ինչը գիտնականները, դեռ պետք է պարզեն։
Աղբյուրը՝ tech.news.am