Աշխարհ

29.03.2024 12:33


Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկար)

Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկար)

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Ավագ հինգշաբթի այցելել է գաղութ և լվացել 12 բանտարկված կնոջ ոտքերը՝ իրականացնելով Ոտնլվայի կարգը, գրում է Daily Mail-ը:

Ծեսը կապված է աստվածաշնչյան այն դրվագի հետ, որում Հիսուս Քրիստոսը լվանում է իր աշակերտների ոտքերը: Պոնտիֆիկոսը, կատարելով կարգը, ցույց է տալիս, որ Հռոմի պապը ևս «ծառա» է:

87-ամյա պոնտիֆիկոսը, որը հաճախ է հանդես գալիս բանտարկյալներին կարեկցելու կոչերով, այցելել է Հռոմի հյուսիսարևելյան ծայրամասում գտնվող «Ռեբիբիա» կանանց բանտը, որտեղ նա նույն ծեսը կատարել էր 2015-ին:

Սակայն սա առաջին անգամն էր, որ Հռոմի պապը Սուրբ Հարությանը նախորդող Ավագ շաբաթվա ընթացքում իր ամենամյա ծեսը նվիրել է բացառապես կանանց:

Անվասայլակին նստած Պապը լվացել է բանտարկյալներից յուրաքանչյուրի ոտքերը, սրբիչով չորացրել է և համբուրելը: Կանանցից մի քանիսը չեն կարողացել զսպել հուզմունքն ու արտասվել են։

«Մենք բոլորս ունենք փոքր, մեծ ձախողումներ, բայց Տերը միշտ գրկաբաց սպասում է մեզ, և նա երբեք չի հոգնում ներելուց»,-ասել է կաթոլիկների հոգևոր առաջնորդը։


Pope Francis kisses the feet of an inmate of the female section of Rebibbia Prison during a Holy Thursday ritual

Pope Francis performing the

Այս խորագրի վերջին նյութերը