Աշխարհ

29.03.2024 17:31


Կարեն Ենգիբարյանը Կրոկուսի ահաբեկչության ժամանակ օգնել է մարդկանց փրկվել, սակայն հետո մահացել է

Կարեն Ենգիբարյանը Կրոկուսի ահաբեկչության ժամանակ օգնել է մարդկանց փրկվել, սակայն հետո մահացել է

Մահացել է անցորդներից մեկը, որն օգնել է մարդկանց փրկել Կրոկուսի ահաբեկչության ժամանակ։ Կարեն Ենգիբարյանը շմոլ գազ է շնչել ու սաստիկ մրսել, քանի որ իր բաճկոնը տվել է տուժողին։ Գրել է Mash տելեգրամյան ալիքը։

35-ամյա Կարենն աշխատել է արտաքին գովազդ տեղադրող ընկերությունում ու ողբերգության պահին եղել է Կրոկուսից ոչ հեռու։ Համերգասրահի տանիքին ծուխ է տեսել ու վազել դեպի գլխավոր մուտք։ Նա մարդկանց ծխից հանել է, տարել է բժիշկների մոտ ու հետ գնացել։ Կարեն Ենգիբարյանը տուժողներից մեկին տվել է իր վերնահագուստը։ Կարենը տուն է վերադարձել միայն առավոտյան։

Արդյունքում տղամարդը ուժեղ շնչել է շմոլ գազ ու մրսել։ Շտապօգնության ժամանման պահին նրա մարմնի ջերմաստիճանը եղել է 38,5: Կարենը հոսպիտալացվել է սուր շնչառական վարակ ախտորոշմամբ, և նրա ինքնազգացողությունը հաջորդ օրերին վատացել է։ Ցավոք, նրան փրկել չի հաջողվել։

Կարեն Ենգիբարյանը երեք տարի առաջ էր ամուսնացել։

Աղբյուրը՝ armeniasputnik

Այս խորագրի վերջին նյութերը