Զորական բնակավայրում` կիսակառույց շինությունում, հրշեջները կրակը մարելուց հետո հայտնաբերել են տղամարդու դի
Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան խոշորացված համայնքի Զորական բնակավայրում շինություն է այրվում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, մինչ հրշեջների ժամանումը շինությունում առաջացած կրակի դեմ պայքարել են գյուղացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Հրշեջները մարելով կրակը այնտեղ հայտնաբերել են Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 54-ամյա Սուրեն Մ․-ի դին։
Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։