Երևանում փոսի պատճառով բախվել են Ford»-ն ու «Toyota»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է
Այսօր՝ մարտի 29-ին, փոսի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:00-ի սահմաններոմ Հալաբյան փողոցում՝ «SAS» սուպերմարկետի հարևանությամբ, ճանապարհին առկա փոսի պատճառով բախվել են 36-ամյա Արտյոմ Մելիքյանի վարած «Toyota Camry» և 37-ամյա Սուրեն Սարգսյանի վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով «Toyota»-ն գլխիվայր շրջվել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վթարի պատճառը փոսն է եղել, քանի որ տևական ժամանակ է՝ այն կա, սակայն քաղաքապետարանը չի բարեհաճում այդ փոսը փակել: