Կարծիք

30.03.2024 10:22


Երևան քաղաքում ծառահատումները հասել են աննախադեպ քանակի

Երևան քաղաքում ծառահատումները հասել են աննախադեպ քանակի

Երևան քաղաքում ծառահատումները հասել են աննախադեպ քանակի։ Բացի այն, որ երևանցուն զրկում են թթվածնից, ամռան տապին` ստվերից, ծառերը կտրում են նաև փնթի ու անգրագետ։

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ Երևանում կանաչ տարածքները ավելացել են 19,1145 հա-ով, որից անտառապուրակ՝ 16,6 հա, սիզամարգ՝ 0,8991 հա, այգի՝ 1,05 հա, պուրակ՝ 0,5654 հա, Երևանում հիմնվել է շուրջ 1 հա գիհուտ, հիմնվել է բոլորովին նոր 2 այգի:

Պատրաստվում են «Զեյթունի այգի» /Դրոյի-Պ․ Սևակի փողոցների խաչմերուկ/ այգու հիմնում 0.45 հա-ում՝ 41 արժեքավոր և գեղազարդ ծառատեսակներով:

Հայտարարում են, որ պատրաստվում են նաև «Արագածի այգի»՝ բոլորովին նոր ու ժամանակակից այգու հիմնմանը 0.6 հա-ում՝ արժեքավոր և գեղազարդ 90 ծառատեսակներով, մշտադալար ծառաթփատեսակներով ու ծաղկանոցներով։

Հայտարարում են, որ ընդհանուր օգտագործման տարածքներում տնկվել է 1695 հատ ծառ, 27674 հատ թուփ, որից 7305-ը՝ պատնեշային թփեր, 25893 վարդ, թե ովքե՞ր են տեսել այս ամենը, անհայտ է և որտե՞ղ են տնկվել ևս անհայտ է։

Ըստ Քաղաքապետարանի` տնկվել է 357871 հատ ծաղիկ։ Երևանի քաղաքապետարանի դիմաց հիմնվել է Երևանի գլխավոր ծաղկանոցը։

Հատվել է 1128 չոր և վթարային ծառ:

Էտվել է 17289 ծառ:

2023թ. դեկտեմբերի 20-ի դրությամբ Քաղաքապետարանի տվյալները հետևյալն են․ 20 000 ծառ և թուփ, 2 300 ոռոգման համակարգի փական և ցնցուղ, 6 600մ «կենդանի» ցանկապատ, 11 000մ ոռոգման համակարգի գծային բաղադրիչ, 131 000մ2 կանաչապատ կամ կանաչապատման ենթակա տարածք:

Սիրելի' երևանցի, ինքդ տեր եղի'ր քո երեխայի թթվածին ունենալու, ստվերում խաղալու իրավունքին։Քաղաքային իշխանությունը սևով սպիտակի վրա գրում է ու գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացնում, սակայն իրականությունը, որում ապրում ենք, տեսնում, արձանագրում փաստը` բոլորովին այլ է։Վտանգավոր է առանց թթվածնի ապրելը բարեխառն ցամաքային կլիմայական գոտում, որտեղ օդի աղտոտվածությունը անցել է թույլատրելի շեմը, որտեղ Նուբարաշենի աղբավայրը զգալի ազդեցություն ունի օդի աղտոտվածության վրա, էլ չեմ ասում օրեցօր ավելացող մեքենաները, մասսայական ծառահատումները` Երևանը վերածում են անապատային և օդի հագեցված աղտոտվածությամբ գոտու։Ի՞նչ եք կարծում, սիրտ-անոթային անբավարարություն ունեցող մեր քաղաքացիները ո՞նց են հաղթահարելու այս ամենը, թե՞ ամեն ինչ անում ենք մահացության դեպքերը ևս աննախադեպ քանակի հասցնելու համար...Երևանը մեր տունն է, մեր համայնքը, մեր երեխաների միջավայրը և անտարբեր լինելու ու լռելյայն այս սպանդի հետ համակերպվելու իրավունք չունենք

«Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը