Աշխարհ

30.03.2024 13:48


ՌԴ և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ– ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ– ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից:

Կողմերը քննարկել են Հարավային Կովկասի ներկա իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները՝ հիմնված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնությունների վրա։

Այս խորագրի վերջին նյութերը