Երևանում բախվել են Mitsubishi-ն և BMW-ն․ անչափահաս երեխա է տեղափոխվել բժշկական կենտրոն
Այսօր՝ մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 10։20-ի սահմաններում Գայի պողոտա-Աշոտ Հովհաննիսյան և Բաղյան փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Վահե Պողոսյանի վարած «BMW X5» մակնիշի և Երևանի բնակիչ 47-ամյա Արտակ Պողոսյանի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով անչափահաս երեխան բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։
Բախման հետևանքով «BMW X5»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից խաչմերուկում տեղադրված ծաղկամաններին և մասամբ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։