Էրդողանի վարչակազմը մերժել է նախագահի արտահերթ ընտրությունների մասին կոչերը
Թուրքիայի նախագահի վարչակազմը մերժել է արտահերթ նախագահական ընտրությունների մասին կոչերը, Էրդողանի նախագահության ժամկետը կտևի մինչև 2028 թվականը։ Տեղեկությունը X սոցիալական ցանցում հայտնել է նրա խորհրդական Մեհմեդ Ուչումը:
Պաշտոնյայի խոսքով՝ նախագահական համակարգը չի կարող ընտրական պահանջներ ստեղծել կառավարության և խորհրդարանի նկատմամբ՝ տեղական ընտրությունների արդյունքների հիման վրա:
«Նույնիսկ խորհրդարանական համակարգի պարագայում ընդհանուր ընտրությունների վրա տեղական ընտրությունների ազդեցության հարցը լուծվում է ծայրահեղ հազվադեպ դեպքերում, իսկ մտածել, որ նման էֆեկտ կլինի նախագահական համակարգում, պարզապես դատարկ երազանքներ են: Միգուցե կան մարդիկ, որոնք երազում են նման ֆանտազիաների մասին, բայց համակարգը մի կողմ է դնում նման հույսերը»,-ասել է նա։
Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները տեղի են ունեցել մարտի 31-ին: Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ առաջ է անցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից: Մասնավորապես՝ ընդդիմության վերահսկողության տակ, բացի 2019 թվականից կառավարվող Ստամբուլից, Անկարայից և Անթալիայից, հայտնվել են նաև նոր քաղաքներ, ինչպիսիք են Բուրսա և Թեքիրդաղ արդյունաբերական կենտրոնները:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru