Աշխարհ

01.04.2024 18:20


Բրիտանացին նվաճել է Կիլիմանջարոն՝ մեջքին 30 կգ քաշով սառնարան կապած (լուսանկար)

Բրիտանացին նվաճել է Կիլիմանջարոն՝ մեջքին 30 կգ քաշով սառնարան կապած (լուսանկար)

Բրիտանացի Մայքլ Քոուփլենդը նվաճել է Աֆրիկայի ամենաբարձր լեռը` մեջքին ծանր սառնարան կապած, գրում է BBC-ն։

Տղամարդն այս ինքնատիպ արարքով նպատակ է ունեցել մարդկանց ուշադրությունը սևեռել հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող մարդկանց վրա:

Ըստ Քոուփլենդի՝ սառնարանը ներկայացնում է այն բեռը, որը կրում են հոգեկան առողջության խնդիրներով տառապող մարդիկ։

«Ուզում եմ ասել, որ դուք թույլ չեք, երբ խոսում եք հոգեկան առողջության մասին»,-ասել է Քոուփլենդը:

Նա ընտրել է Կիլիմանջարոն, քանի որ այն ամենաբարձր լեռներից մեկն է, որը կարելի է բարձրանալ առանց ճոպանների կամ այլ սարքավորումների։ Տղամարդու վերելքն իրականացվել է բարեգործական արշավի շրջանակում:

Нет описания.Нет описания.Нет описания.

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը