Տնտեսական

01.04.2024 14:40


Հեղափոխական անկում․ գյուղատնտեսությունը՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա

Հեղափոխական անկում․ գյուղատնտեսությունը՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա

2018թ մայիսի 8-ին, վարչապետ ընտրվելիս ունեցած ելույթում, Նիկոլ Փաշինյանը խոստացավ հետևյալը․ Խոստում - «Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել նաև գյուղատնտեսությունը: Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաև գյուղատնտեսության ոլորտում՝ այս պարագայում էլ որպես ռազմավարական նպատակ ունենալով չմշակվող գյուղատնտեսական հողերի թվի շեշտակի նվազումը և, ի վերջո, այդպիսի հողերի գոյության բացառումը»։

Դրանից 3 տարի անց՝ 28․04․2021թ․, Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ այդ խոստըումը տապալվել է։ «Հայաստանում վարելահողերի 50%-ից ավելին չի մշակվում, իսկ 74%-ը չի ոռոգվում»,- ասաց նա։

Համաձայն Վիճակագրական կոմիտեի, Հայաստանում ցանքատարածությունները Նիկոլ Փաշինյանի օրոք կտրուկ նվազել են։ Այսպես, եթե 2017թ․ կազմում էր 294,500 հա, ապա «հեղափոխական տարում»՝ 2018թ․, կտրուկ նվազեց՝ հասնելով 242,300 հա-ի։ Իսկ 2022թ․, արդեն, կազմում էր 212,400 հա։ (2023 թվականի տարեգիրքը դեռ չի հրապարակվել)։

Այսինքն, Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում ցանքատարածությունները պակասել են 82,100 հեկտարով։ Ցանքատարածությունների նվազումը բոլոր տեսակի մշակաբույսերի ուղղությամբ է։


Այս ընթացքում պակասել է թե՛ վարելահողերի թիվը, թե՛ արոտավայրերի թիվը։

Մասնավորապես, եթե վարելահողերը 445․600 հեկտար էին 2018թ․, ապա 2022-ին՝ 442․700 հեկտար։

Եթե արոտավայրերի թիվը 2018-ին 1 մլն 51 հազար 600 հեկտար էր, ապա 2022-ին՝ 1 մլն 49 հազար 700 հեկտար։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը