Աշխարհ

01.04.2024 17:18


Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի քրոջը

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի քրոջը

Իսրայելի ոստիկանությունը երկուշաբթի հայտարարել է երկրի հարավում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան անդամներից մեկի ազգականի ձերբակալության մասին:

The Times of Israel-ը նշում է, որ խոսքը ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի քրոջ մասին է։ Վերջինս ապրում է Իսրայելում և կասկածվում է խմբավորման հետ կապեր ունենալու և ահաբեկչությանն աջակցելու համար։

«Հարավային շրջանի ոստիկանությունն այլ հետախուզական ծառայությունների հետ համաձայնեցված գործողություն է իրականացրել Թել Շևա քաղաքի տներից մեկում, որի բնակչուհին կասկածվում է ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հետ շփման և իրեն ահաբեկչական կազմակերպության հետ նույնականացման համար: ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության բարձրաստիճան անդամի ազգականը ձերբակալվել է հարցաքննության համար»,-ասված է ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը չի նշում ձերբակալվածի անունը, սակայն իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, հայտնում են, որ ձերբակալված կինը՝ Սաբահ Աբդ ալ Սալամ Հանիեն, Հանիեյի քույրն է։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը