Լրահոս

02.04.2024 15:54


Տուգանքի մատերիալ․ մուգ ապակիներով մեքենաների համար տուգանքը խստացվել է

Տուգանքի մատերիալ․ մուգ ապակիներով մեքենաների համար տուգանքը խստացվել է

ՆԳ նախարարությունը հայտնում է, որ մեղմացվել է վարորդների կողմից կանգառի կամ կայանման կանոնները խախտելու համար սահմանված տուգանային միավորի կիրառումը. 0,5 միավորի փոխարեն՝ 0,25 տուգանային միավոր։

Միաժամանակ՝ խստացվել է ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար սահմանված վարչական պատասխանատվությունը։

1 տարվա ընթացքում կրկնելու կամ ամեն հաջորդ անգամ կատարելու դեպքում կառաջանա 29 000 դրամ տուգանք և կկիրառվի 2 տուգանային միավոր։

Փոփոխությունները կգործեն ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումների նկատմամբ։

Այս խորագրի վերջին նյութերը