Adidas-ն արգելել է 44 համարի գերմանական մարզաշապիկի վաճառքը՝ նացիստական խորհրդանիշներին նմանության պատճառով
Ֆուտբոլասերներն այլևս չեն կարողանա գնել «Adidas»-ի՝ 44 համարի գերմանական մարզաշապիկը, քանի որ այն քննադատվում է նացիստական խորհրդանիշի նմանության պատճառով, հայտնում է Hypebeast-ը։
Հաղորդվում է, որ շատերը համեմատել են 44 համարի մարզաշապիկների վրա օգտագործված տառատեսակը նացիստական Schutzstaffel-ի (SS) Armanen runes խորհրդանիշի հետ:
SS-ն գործում էր Ադոլֆ Հիտլերի և Նացիստական կուսակցության ղեկավարությամբ և հայտնի էր որպես Հոլոքոստի ամենամեծ հեղինակներից մեկը։ Պատմաբան Մայքլ Քյոնիգը առաջինն էր, ով մատնանշեց խնդիրը և հավաքածուների դիզայնը անվանեց «շատ կասկածելի»:
Adidas-ի խոսնակ Օլիվեր Բրյուգենը բացատրում է, որ որևէ նմանություն միտումնավոր չի եղել. «Adidas-ում աշխատում են մարդիկ՝ մոտավորապես 100 երկրներից: Մեր ընկերությունը հավատարիմ է բազմազանության և ներառականության խթանմանը, և, որպես ընկերություն, մենք լիովին դեմ ենք քսենոֆոբիայի, հակասեմիտիզմի, բռնության և ատելության բոլոր դրսևորումներին»:
Ընկերությունից նաև BBC-ին հայտնել են, որ մարզահագուստի դիզայնի համար պատասխանատվությունը կրում են Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան (DFB) և նրա գործընկերները:
Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան ասել է, որ թվերն ուղարկվել են ՈՒԵՖԱ՝ վերանայման համար, և որ «ներգրավված կողմերից ոչ մեկը չի տեսել որևէ նմանություն նացիստական սիմվոլիզմին»: «Սակայն մենք մեկնաբանություններին շատ լուրջ ենք վերաբերվում և չենք ցանկանում բանավեճի տեղիք տալ։ Մենք 44 համարի այլընտրանքային դիզայն կմշակենք և կհաստատենք ՈՒԵՖԱ-ի հետ»։

Աղբյուրը՝ style.news.am