Արարատի մարզում կին վարորդը, ով մեքենա վարելու իրավունք չի ունեցել, «Mitsubishi»-ով բախվել է կայանված «Opel»-ին, ապա վրաերթի ենթարկել 10-ամյա երեխաներին
Ապրիլի 2-ին վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 17։35-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Անի Սիմոնյանը իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Ավշար գյուղում, Խորենացի փողոցում, բախվել է աջակողմյան հատվածում կայանված, Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Արամիկ Զաքարյանին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենային, ապա վրաերթի ենթարկել Արարատի մարզի բնակիչներ 10-ամյա Հռիփսիմե Մ․-ին և 10-ամյա Անի Ա․-ին։
Shamshyan.com-ի տեղեկություններով, այնուհետև «Mitsubishi»-ին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտուց, բախվել է բազալտե եզրաքարին և մասամբ հայտնվել մայթին։
Վրաերթի ենթարկված երեխաներից մեկը ծայրահեղ ծանր, մեկը միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։
«Mitsubishi»-ի վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել, ում ձերբակալել, տեղափոխել են ոստիկանության Արարատի բաժին։
Նա ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։