Իջևանում կիրակի օրը տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ–ական թեկնածու Վարդան Ղալումյանը ջախջախիչ հաղթանակ տարավ ավելի քան 12 տարի Իջևանի քաղաքապետ աշխատած ՀՀԿ–ական Վարուժան Ներսիսյանի նկատմամբ։ Ղալումյանը ստացավ քվեարկության մասնակցած քաղաքացիների ձայների մոտ 60%–ը։ Դա կարելի է ասել, որ իջևանցիների գնահատականն էր երկրում տիրող իրավիճակին։
Իջևանի արդեն նախկին քաղաքապետ Ներսիսյանն իր մաշկի վրա զգաց վերջին երեք տարիների ընթացքում Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի ղեկավարած գործադիր իշխանության վարած քաղաքականության հետևանքները։ Ասել է թե՝ ԲՀԿ թեկնածուն հաղթեց ոչ թե ու ոչ այնքան ՀՀԿ–ականին, այլ Իջևանում Կառավարության դրածոյին, և դա շատ խորհրդանշական է։
Ավելորդ չէ նշելը, որ Իջևանը համարվում է հանրապետության քաղաքականապես ամենաակտիվ քաղաքներից և այստեղի տրամադրությունները յուրօրինակ ինդիկատոր են։ Իշխանության թեկնածուն պարտվեց շուրջ 1,5 անգամ քիչ ձայն հավաքելով և դա այն դեպքում, երբ պետական մեքենան և, մասնավորապես, ոստիկանությունն աշխատում էր տխրահռչակ Վարուժան Ներսիսյանի օգտին։ Իջևանի ընտրողները գործնականում ցույց տվեցին, թե ինչ է սպասվում «Հայկական աշխարհի» ճարտարապետներին։
Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին նաև, որ Գագիկ Ծառուկյանի գլխավորած թիմի հավակնություններն առաջիկա համապետական ընտրությունների մասով անհիմն չեն և որ ԲՀԿ–ն կարող է մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության արդյունավետ մոդել ստեղծել ու թույլ չտալ ընտրակեղծիքների մեքենայի գործարկումը։ ԲՀԿ–ն Իջևանում ջարդեց վարչական մեքենային ու ապացուցեց, որ սատանան այնքան էլ վախենալու չէ։
Հայտնի բան է, որ տեղական ընտրությունները կանխորոշում են ավելի լայն մասշտաբի ընտրությունների պատկերը։ Մեզանում, ցավոք, այդպես չէ։ Վերջին 16 տարիներին ՀՀ կենտրոնական իշխանությունները ազդել են տեղական ընտրությունների արդյունքների վրա և իրենց ուզած ձևով համայնքների ղեկավարներ կարգել, իսկ ավագանիներին՝ ներկայացուցչական մարմնին, վերապահվել է դակիչի դերը։ Ասել է թե՝ Կենտրոնը փաստացի նշանակում է համայքների ղեկավարներ, իսկ նշանակովի համայնքապետերն իրենց հերթին նպաստում են Կենտրոնի վերարտադրմանը։ Ստացվում է արատավոր փակ շրջան։
Իջևանյան ընտրությունների արդյունքներն առաջին նշաններից են, որ այդ չարաբաստիկ մեխանիզմը խափանվում է, և փակ շրջանը բացվում է։ Ուշագրավ է, որ ավագանու անդամը հաղթում է գործող քաղաքապետին։ Այսինքն՝ Իջևանում տեղական օրենսդիրի ներկայացուցիչը հաղթեց տեղական մասշտաբի նախագահին կամ վարչապետին։
Կարելի է ասել, որ փոփոխությունների քամին փչեց Իջևանից։ Տարոսը մեր մյուս մարզերի քաղաքներին ու մայրաքաղաք Երևանին։
ԲՀԿ–ն հաղթեց գործադիր իշխանությանը

Կարեն Հակոբջանյան