Ցուցարարները հասել են Նեթանյահուի տան մոտ և նրան «դավաճան» անվանել (լուսանկարն)
Իսրայելում չորրորդ օրն անընդմեջ շարունակվել են հակակառավարական բողոքի ակցիաները. մասնավորապես Երուսաղեմում քաոսային իրավիճակ է ստեղծվել այն բանից հետո, երբ ցուցարարները ցրվել են տարբեր ուղղություններով, որպեսզի հասնեն վարչապետ Բենիամին Նեթանյահուի կեցավայր: Այս մասին գրում է timesofisrael.com-ը:
Ցույցին մասնակցել են ամիսներ շարունակ Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման մոտ պահվող իսրայելցի գերիների հարազատները: Նրանք Նեթանյահուի կառավարությունից կրկին պահանջել են ամեն ինչ անել գերության մեջ գտնվողներին ազատելու համար՝ վարչապետին որակելով որպես «գերիների ազատ արձակման գործարքի խոչընդոտ»:
«Դու մեզ ես դավաճան անվանում, այն պարագայում, երբ դավաճանը դու ես՝ քո ժողովրդի, քո ընտրողների և Իսրայել պետության դավաճան»,- ասել է ցուցարարներից մեկը, որի որդին ևս պատանդ է:
Պարբերականը նկատում է, որ թեև անձամբ Նեթանյահուն պատանդների ընտանիքներից ոչ մեկին «դավաճան» չի անվանել, սակայն նրա ամենաակտիվ կողմնակիցներից ոմանք «դավաճան» են անվանել:
Նշվում է, որ ոստիկանները դաժանորեն ծեծել են ցուցարարներին՝ պահանջելով հեռանալ փողոցներից:
Ի պատասխան Նեթանյահուի նստավայրի մոտ բողոքի ցույցերի՝ Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրն Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայությանը («Շին Բեթ») մեղադրել է վարչապետին ուղղված սպառնալիքներն անտեսելու համար:
«Իրավիճակը, երբ հազարավոր մարդիկ ճեղքում են վարչապետի տան մոտ տեղադրված բարիկադները, և «Շին Բեթ»-ն աչք է փակում, անընդունելի է»,-գրել է նա X-ում:

Աղբյուրը՝ Tert.am