Պերուի նախագահին մեղադրել են 500 հազար դոլար գումարի զարդեր ունենալու մեջ
Պերուի դատախազությունը երկրի նախագահ Դինա Բոլուարտեի դեմ ապօրինի հարստացման գործով հետաքննության է վարում, որի շրջանակներում պետության ղեկավարին մեղադրել է 500 հազար դոլար ընդհանուր գումարի թանկարժեք զարդեր ունենալու մեջ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է հանրապետության գլխավոր դատախազ Խուան Կառլոս Վիլիենան Պերուի Կոնգրեսի հանձնաժողովի առջև ունեցած ելույթի ժամանակ։
«Մեղադրանքում նաև ներառված է Cartier ապարանջանի առկայությունը, որի արժեքը, ըստ բաց աղբյուրների, կազմում է 56 հազար դոլար: Այդ նույն աղբյուրներից հետևում է, որ ոսկերչական զարդերի արժեքը, որոնք վերջին երկու տարվա ընթացքում նախագահը կրել է արարողությունների ժամանակ, գերազանցում է 500 հազար դոլարը»,-նշել է գլխավոր դատախազը:
Վիլիենան հավելել է, որ դատախազությունն ուսումնասիրում է նաև Բոլուարտեի եկամուտների մասին հայտարարագիրն, ըստ որի՝ վերջին երկու տարվա ընթացքում նախագահը հարստացել է մոտ 116 հազար դոլարով։ Բացի այդ, հետաքննության շրջանակներում գերատեսչությունը մտադիր է պարզել պետության ղեկավարի բանկային հաշիվներում հայտնաբերված շուրջ 270 հազար դոլարի ծագման աղբյուրները։
Անցած շաբաթ իրավապահները խուզարկություններ են անցկացրել Պերուի նախագահ Բոլուարտեի տանը։ Հանրապետության դատախազությունը պետության ղեկավարին կասկածում է ապօրինի հարստացման մեջ: Մասնավորապես, նստավայրում հայտնաբերվել է մոտ 13 հազար դոլար արժողությամբ Rolex ժամացույց: Ներկայումս պարզվում են եկամտի աղբյուրները, որոնցով ձեռք են բերվել պերճանքի առարկաները: