Աշխարհ

03.04.2024 21:07


Զանգվածային ցույցեր Վանում. ոստիկանությունը ջրցաններ է կիրառել (տեսանյութ)

Զանգվածային ցույցեր Վանում. ոստիկանությունը ջրցաններ է կիրառել (տեսանյութ)

Թուրքիայում Վան նահանգի բնակիչները դուրս են եկել փողոց՝ չնայած ցույցեր անցկացնելու արգելքին։ Նրանք դեմ են, որ քրդամետ Dem կուսակցությունից նոր քաղաքապետի մանդատը չեղարկվի։

Նշենք, որ մարտի 31–ին Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում Վանի քաղաքապետ է դարձել քրդամետ Dem կուսակցությունից Աբդուլլահ Զեյդանը: Սակայն նահանգի ընտրական հանձնաժողովը չեղյալ է հայտարարել Զեյդանի մանդատը, քանի որ նրան մեղադրում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ կապ ունենալու մեջ։

Քաղաքապետի պաշտոնը ստանձնել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Աբդուլահաթ Արվաշը, որը ձայների քանակով երկրորդ տեղում է:

Հանրահավաքները սկսվել են դեռևս ապրիլի 2-ի ցերեկը, իսկ գիշերը վերածվել են անկարգությունների։

Թուրքիայի իշխանություններն ապրիլի 3–17–ը Վան և Բիթլիս Նահանգներում արգելել են ցույցերը:

Թուրքիայի ոստիկանությունը սկսել է ջրցաններ կիրառել Վանի նահանգում ցուցարարներին ցրելու համար։ Դատելով թուրքական լրատվամիջոցների հրապարակած կադրերից՝ ուժայինները ցուցարարների դեմ նաև արցունքաբեր գազ են կիրառում։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը