Աշխարհ

04.04.2024 09:01


ՆԱՏՕ-ն երբեք չի լինի Ուկրաինայում կոնֆլիկտի մասնակից. Յենս Ստոլթենբերգ

ՆԱՏՕ-ն երբեք չի լինի Ուկրաինայում կոնֆլիկտի մասնակից. Յենս Ստոլթենբերգ

ՆԱՏՕ-ն չի քննարկում իր ռազմական ներկայությունը Ուկրաինայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ապրիլի 3-ին Բրյուսելում կայացած ասուլիսում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը:

«Այսօրվա մեր հանդիպման ընթացքում քննարկեցինք, թե ինչպես ապագայում ավելի ամուր հիմքերի վրա դնենք մեր օգնությունը: Բոլոր դաշնակիցները համաձայնեցին, որ պետք է առաջ շարժվենք ՆԱՏՕ-ի դերի ուժեղացումը ծրագրելու և անվտանգության ոլորտում աջակցության համակարգման ուղղությամբ: Ուկրաինային բազմամյա աջակցության ծրագրի քննարկումը չի նախատեսում դաշինքի ռազմական ներկայությունը նրա տարածքում: Մենք չենք քննարկում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը Ուկրաինայում, այլ այն, թե ինչպես կարող ենք համակարգել և արտաքին օգնություն հասցնել այդ երկիր: ՆԱՏՕ-ն չի հանդիսանում և երբեք չի լինի Ուկրաինայում ընթացող հակամարտության մասնակից»,-Интерфакс-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Ստոլթենբերգը:

ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարները ապրիլի 3-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են շարունակել ուսումնասիրել Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում դաշինքի դերի ուժեղացման գաղափարը:

Ստոլթենբերգը նշել է նաև, որ ներկայումս ՆԱՏՕ-ն ֆինանսավորում է Կիևին տրամադրվող ռազմական օգնության 99%-ը: Նա գտնում է, որ դաշինքը պետք է փոխի իր աջակցության դինամիկան՝ ապահովելով երկարաժամկետ հեռանկարում հուսալի և կանխատեսելի աջակցության ցուցաբերումն Ուկրաինային:

Այս խորագրի վերջին նյութերը