ՀՀ-ն վտանգված է մնալ առանց Լարսի, էժան ուրանի, գազի ու հացահատիկի (տեսանյութ)
Քաղաքագետ Բենիամին ՄաթևոսյանըAlpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
«Եթե վերլուծենք «քաղաքական գործընթաց» հասկացությունը, ապա հստակ կարող ենք ասել, որ դա քաղաքական նախագծերի պայքար է։ Այս կամ այն քաղաքական գործիչն առաջ է քաշում այս կամ այն քաղաքական նախագիծը, իր շուրջը համախմբում է համախոհների թիմ՝ նախագիծն իրականացնելու համար և մանդատ է խնդրում բնակչությունից՝ իրականացնելու համար այս նախագիծը։ Նա մանդատ է խնդրում ինչպես ընտրությունների ժամանակ, այնպես էլ, օրինակ, փողոցային ցույցերի ժամանակ, որոնք նախատեսված են մեծ թվով մարդկանց մոբիլիզացնելու համար։
Նույնը կարելի է նկատել միջազգային հարաբերություններում, և այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, մեր ասածի դրսևորումներից մեկն է՝ երկար տարիներ Ուկրաինայից կերտում էին «ՀԱԿԱՌուսաստան» նախագիծը։
Բազմաթիվ «Մայդաններ», այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողություն» Դոնբասի ռուսալեզու բնակչության դեմ 2014 թվականին, երկրում ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով գաղտնի բազաների ցանցի ստեղծում (ըստ «The new york times» թերթի), 2022 թվականի փետրվարից հետո պաշտոնական Կիևին աջակցող հակառուսական կոալիցիայի ստեղծում, տասնյակ միլիարդավոր դոլարների ռազմական օգնության տրամադրում, սրանք «ՀԱԿԱՌուսաստան» նախագծի իրականացման դրսեւորումներն են:
Սակայն, ինչպես ցույց է տալիս վերջին ամիսների իրականությունը, վերը նշված բոլորը թույլ չտվեցին Արևմուտքին հաջողության հասնել։ Այն թույլ չտվեց Ռուսաստանի Դաշնությանը հասցնել ռազմավարական պարտության մարտի դաշտում, որն իր հերթին չհրահրեց «Մայդան» հենց Ռուսաստանում, որը պետք է ավարտվեր Վլադիմիր Պուտինի իշխանության տապալմամբ։ Ուկրաինայի՝ որպես «ՀԱԿԱՌուսաստան» քաղաքական նախագիծը ձախողվել է, և Վիկտորյա Նուլանդի հեռանալը ամերիկյան Պետդեպարտամենտից, թույլ է տալիս ասէլ, որ տեսանելի ապագայում այս նախագիծն ամբողջությամբ կփակվի։
Բայց սխալ է հավատալը, որ Արևմուտքը կանգ կառնի սրանով և չի փորձի ռազմավարական պարտություն պատճառել Ռուսաստանի Դաշնությանը աշխարհի մեկ այլ կետում, չի փորձի «վրեժ լուծել Ուկրաինայում ձախողման համար»։
Կարող եք հարցնել՝ ի՞նչ կապ ունի Հայաստանն այս ամենի հետ։ Հայաստանն այստեղ է, չնայած այն հանգամանքին, որ աշխարհի այն կետերից մեկը, որտեղ Արևմուտքը կփորձի վրեժ լուծել Ռուսաստանի Դաշնությունից, Անդրկովկասն է։ «Անդրկովկասում Ռուսաստանի Դաշնությունից վրեժխնդիր լինելը» նշանակում է ռուսական ողջ ռազմական ներկայության դուրսբերում Հայաստանից և Արցախից, հասնելու համար Թուրքիայի և Ադրբեջանի միջև լայն ու միասնական ցամաքային սահմանի առաջացմանը, ու դրանից հետո Անդրկովկասից՝ խարխլելու Հյուսիսային Կովկասը և ողջ Կենտրոնական Ասիան։
Նիկոլ Փաշինյանի, Էնթոնի Բլինքենի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի՝ ապրիլի 5-ին կայանալիք հանդիպումը հենց այս մասին է։ Արևմուտքն անկեղծանում է և չի թաքցնում հայ ժողովրդից, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց համար կարևոր գործընկերներ են (լսեք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգերի ելույթը Բաքվում, ուր նա այցելել էր մարտին)։ Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես Ռուսաստանի և Իրանի դեմ պայքարի գործիք: Հայաստանը դառնում է այն նոր նախագիծը, որի միջոցով Արևմուտքը կփորձի վրեժ լուծել ուկրաինական ձախողման համար։
Արևմուտքը և Հայաստանում Նիկոլ Փաշինյանին «տեղեկատվական ծառայություններ» մատուցողները նշում են, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են բացառապես տնտեսական հարցեր, թեև Հայաստանի համար ամենահրատապ խնդիրը Թուրքիայից և Ադրբեջանից եկող սպառնալիքների էկզիստենցիալ խնդիրն է։
Ավելին, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները Հայաստանի համար «անվտանգության հովանոցի» ոչնչացումը Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների տեսքով ներկայացնում են որպես «ուղի դեպի ԵՄ, ճանապարհ դեպի քաղաքակիրթ արևմտյան երկրների լուսավոր ընտանիք»։ Ավելին, նրանք չեն էլ թաքցնում, որ Նիկոլ Փաշինյանի և նրա շրջապատի մի նեղ խմբի վարած քաղաքականության արդյունքում Լարսը կարող է փակվել Հայաստանի համար, ռուսական գազի գինը կարող է հասնել Գերմանիայում գազի գնի: Բացահայտ խոսվում է, որ հացը կարող է թանկանալ:
Մոսկվայի նյարդային արձագանքը առաջիկա հանդիպմանը հուշում է, որ ապրիլի 5-ը կարող է շրջադարձային դառնալ հայ-ռուսական հարաբերություններում, ինչը ցույց է տալիս, որ Ռուսաստանի Դաշնությունը հասկանում է՝ Հայաստանի միջոցով փորձ է արվում վրեժ լուծել Ուկրաինայում Արևմուտքի ռազմավարական պարտության համար։
Եթե այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանին շատ հարցեր չկան, քանի որ 2018-ին նրան իշխանության բերեցին հենց այս նպատակով, այդ թվում՝ Հայաստանում այն ուժերի կողմից, որոնք կիսում են այն միտքը, որ ամեն գնով պետք է դուրս բերել Ռուսաստանին տարածաշրջանից, շատ հարցեր են մնում նրանց, որոնք Փաշինյանի թիմում են ու քաղաքական որոշումներ են կայացնում։ Արդյոք այս մարդիկ հասկանո՞ւմ են իրենց որոշումների հետևանքները, հասկանո՞ւմ են արդյոք իրենց ձեռքերով Հայաստանը Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատերազմի վրեժխնդրության գործիք դարձնելու հետևանքները։Իսկ այդ մարդիկ հասկանու՞մ են, թե անձամբ իրենց համար ինչպիսին կլինի նրանց քաղաքական ապագան, երբ Արևմուտքը, որը Ուկրաինայում ներդրածի տասներորդն անգամ չի ներդնի Հայաստանում, այստեղ ռազմավարական պարտություն կրի։
ՀՀ-ն վտանգված է մնալ առանց Լարսի, էժան ուրանի, գազի ու հացահատիկի (տեսանյութ)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
«Եթե վերլուծենք «քաղաքական գործընթաց» հասկացությունը, ապա հստակ կարող ենք ասել, որ դա քաղաքական նախագծերի պայքար է։ Այս կամ այն քաղաքական գործիչն առաջ է քաշում այս կամ այն քաղաքական նախագիծը, իր շուրջը համախմբում է համախոհների թիմ՝ նախագիծն իրականացնելու համար և մանդատ է խնդրում բնակչությունից՝ իրականացնելու համար այս նախագիծը։ Նա մանդատ է խնդրում ինչպես ընտրությունների ժամանակ, այնպես էլ, օրինակ, փողոցային ցույցերի ժամանակ, որոնք նախատեսված են մեծ թվով մարդկանց մոբիլիզացնելու համար։
Նույնը կարելի է նկատել միջազգային հարաբերություններում, և այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, մեր ասածի դրսևորումներից մեկն է՝ երկար տարիներ Ուկրաինայից կերտում էին «ՀԱԿԱՌուսաստան» նախագիծը։
Բազմաթիվ «Մայդաններ», այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողություն» Դոնբասի ռուսալեզու բնակչության դեմ 2014 թվականին, երկրում ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով գաղտնի բազաների ցանցի ստեղծում (ըստ «The new york times» թերթի), 2022 թվականի փետրվարից հետո պաշտոնական Կիևին աջակցող հակառուսական կոալիցիայի ստեղծում, տասնյակ միլիարդավոր դոլարների ռազմական օգնության տրամադրում, սրանք «ՀԱԿԱՌուսաստան» նախագծի իրականացման դրսեւորումներն են:
Սակայն, ինչպես ցույց է տալիս վերջին ամիսների իրականությունը, վերը նշված բոլորը թույլ չտվեցին Արևմուտքին հաջողության հասնել։ Այն թույլ չտվեց Ռուսաստանի Դաշնությանը հասցնել ռազմավարական պարտության մարտի դաշտում, որն իր հերթին չհրահրեց «Մայդան» հենց Ռուսաստանում, որը պետք է ավարտվեր Վլադիմիր Պուտինի իշխանության տապալմամբ։ Ուկրաինայի՝ որպես «ՀԱԿԱՌուսաստան» քաղաքական նախագիծը ձախողվել է, և Վիկտորյա Նուլանդի հեռանալը ամերիկյան Պետդեպարտամենտից, թույլ է տալիս ասէլ, որ տեսանելի ապագայում այս նախագիծն ամբողջությամբ կփակվի։
Բայց սխալ է հավատալը, որ Արևմուտքը կանգ կառնի սրանով և չի փորձի ռազմավարական պարտություն պատճառել Ռուսաստանի Դաշնությանը աշխարհի մեկ այլ կետում, չի փորձի «վրեժ լուծել Ուկրաինայում ձախողման համար»։
Կարող եք հարցնել՝ ի՞նչ կապ ունի Հայաստանն այս ամենի հետ։ Հայաստանն այստեղ է, չնայած այն հանգամանքին, որ աշխարհի այն կետերից մեկը, որտեղ Արևմուտքը կփորձի վրեժ լուծել Ռուսաստանի Դաշնությունից, Անդրկովկասն է։ «Անդրկովկասում Ռուսաստանի Դաշնությունից վրեժխնդիր լինելը» նշանակում է ռուսական ողջ ռազմական ներկայության դուրսբերում Հայաստանից և Արցախից, հասնելու համար Թուրքիայի և Ադրբեջանի միջև լայն ու միասնական ցամաքային սահմանի առաջացմանը, ու դրանից հետո Անդրկովկասից՝ խարխլելու Հյուսիսային Կովկասը և ողջ Կենտրոնական Ասիան։
Նիկոլ Փաշինյանի, Էնթոնի Բլինքենի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի՝ ապրիլի 5-ին կայանալիք հանդիպումը հենց այս մասին է։ Արևմուտքն անկեղծանում է և չի թաքցնում հայ ժողովրդից, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց համար կարևոր գործընկերներ են (լսեք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգերի ելույթը Բաքվում, ուր նա այցելել էր մարտին)։ Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես Ռուսաստանի և Իրանի դեմ պայքարի գործիք: Հայաստանը դառնում է այն նոր նախագիծը, որի միջոցով Արևմուտքը կփորձի վրեժ լուծել ուկրաինական ձախողման համար։
Արևմուտքը և Հայաստանում Նիկոլ Փաշինյանին «տեղեկատվական ծառայություններ» մատուցողները նշում են, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են բացառապես տնտեսական հարցեր, թեև Հայաստանի համար ամենահրատապ խնդիրը Թուրքիայից և Ադրբեջանից եկող սպառնալիքների էկզիստենցիալ խնդիրն է։
Ավելին, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները Հայաստանի համար «անվտանգության հովանոցի» ոչնչացումը Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների տեսքով ներկայացնում են որպես «ուղի դեպի ԵՄ, ճանապարհ դեպի քաղաքակիրթ արևմտյան երկրների լուսավոր ընտանիք»։ Ավելին, նրանք չեն էլ թաքցնում, որ Նիկոլ Փաշինյանի և նրա շրջապատի մի նեղ խմբի վարած քաղաքականության արդյունքում Լարսը կարող է փակվել Հայաստանի համար, ռուսական գազի գինը կարող է հասնել Գերմանիայում գազի գնի: Բացահայտ խոսվում է, որ հացը կարող է թանկանալ:
Մոսկվայի նյարդային արձագանքը առաջիկա հանդիպմանը հուշում է, որ ապրիլի 5-ը կարող է շրջադարձային դառնալ հայ-ռուսական հարաբերություններում, ինչը ցույց է տալիս, որ Ռուսաստանի Դաշնությունը հասկանում է՝ Հայաստանի միջոցով փորձ է արվում վրեժ լուծել Ուկրաինայում Արևմուտքի ռազմավարական պարտության համար։
Եթե այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանին շատ հարցեր չկան, քանի որ 2018-ին նրան իշխանության բերեցին հենց այս նպատակով, այդ թվում՝ Հայաստանում այն ուժերի կողմից, որոնք կիսում են այն միտքը, որ ամեն գնով պետք է դուրս բերել Ռուսաստանին տարածաշրջանից, շատ հարցեր են մնում նրանց, որոնք Փաշինյանի թիմում են ու քաղաքական որոշումներ են կայացնում։ Արդյոք այս մարդիկ հասկանո՞ւմ են իրենց որոշումների հետևանքները, հասկանո՞ւմ են արդյոք իրենց ձեռքերով Հայաստանը Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատերազմի վրեժխնդրության գործիք դարձնելու հետևանքները։ Իսկ այդ մարդիկ հասկանու՞մ են, թե անձամբ իրենց համար ինչպիսին կլինի նրանց քաղաքական ապագան, երբ Արևմուտքը, որը Ուկրաինայում ներդրածի տասներորդն անգամ չի ներդնի Հայաստանում, այստեղ ռազմավարական պարտություն կրի։
Մտածե՛ք այդ մասին․․․»։