Աշխարհ

04.04.2024 10:42


Գազայում պահվող իսրայելցի գերիների հարազատները ներխուժել են երկրի խորհրդարան (տեսանյութ)

Գազայում պահվող իսրայելցի գերիների հարազատները ներխուժել են երկրի խորհրդարան (տեսանյութ)

Գազայի հատվածում պահվող իսրայելցի գերիների հարազատները ներխուժել են երկրի խորհրդարան: Նրանք ընդհատել են Կնեսետի ֆինանսական հանձնաժողովի նիստը և կոչ արել դադարեցնել պատերազմը։

Իսրայելում վերջին շրջանում ակտիվացել են վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ բողոքի ցույցերը։ Գերիների ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ: Գերիների հարազատները վարչապետին մեղադրում են գերիների ազատման գործարքը տապալելու համար:

Նշենք, որ Իսրայելում մի քանի օր է՝ շարունակվել են հակակառավարական բողոքի ակցիաները. մասնավորապես օրերս Երուսաղեմում քաոսային իրավիճակ էր ստեղծվել այն բանից հետո, երբ ցուցարարները ցրվել էին տարբեր ուղղություններով, որպեսզի հասնեն վարչապետ Բենիամին Նեթանյահուի կեցավայր:

Ցույցին մասնակցել են ամիսներ շարունակ Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման մոտ պահվող իսրայելցի գերիների հարազատները: Նրանք Նեթանյահուի կառավարությունից կրկին պահանջել էին ամեն ինչ անել գերության մեջ գտնվողներին ազատելու համար՝ վարչապետին որակելով որպես «գերիների ազատ արձակման գործարքի խոչընդոտ»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը