Չարլզ Լոնսդեյլ. «Թուրքիան ու Հայաստանը պետք է վերադառնան իրենց պատմության էջերին»
«Մեծ Բրիտանիան այդպես էլ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ Ձեր կարծիքը այդ առումով չի՞ փոխվել» հարցին ի պատասխան՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլն ասել է, թե պաշտոնական դիրքորոշումն անփոփոխ է, և այն չի փոխվի դեսպանների փոփոխության հետ։
«Ես հասկանում եմ, թե այդ իրադարձություններն ինչ նշանակություն ունեն ցանկացած հայի համար։ Մենք հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրությունում բնակվող հայերի տեղահանությունների ու ջարդերի զոհերին»,–ընդգծել է բանախոսը։
Դեսպան Չարլզ Լոնսդեյլը համոզված է՝ անհրաժեշտ է, որ Թուրքիայի և Հայաստանի կառավարությունները վերադառնան իրենց պատմության այդ էջերին և վերանայեն այդ իրադարձությունները։ Նրա խոսքերով՝ Բրիտանիան վստահ է, որ օգտակար չի լինի, եթե այդ պատմական իրադարձությունների վերաբերյալ ինքը ներկայացնի իր տեսակետը՝ հավելելով, թե իրենք կցանկանան տեսնել ավելի սերտ հարաբերություններ Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների ու կառավարությունների միջև։

7or.am