Աշխարհ

06.04.2024 10:35


Ռուսաստանում խստացրել են զուգահեռ ներմուծման մեքենաների մաքսազերծման կանոնները

Ռուսաստանում խստացրել են զուգահեռ ներմուծման մեքենաների մաքսազերծման կանոնները

Ռուսաստանում ապրիլի 1-ից խստացրել են զուգահեռ ներմուծման մեքենաների մաքսազերծման կանոնները։ Այժմ երկիր մեքենաների ներկրումը ֆիզիկական անձանց համար հնարավոր է կամ ուղիղ, ռուսական մաքսատան միջոցով՝ բոլոր տոկոսների, ակցիզների եւ հարկերի վճարմամբ, կամ Մաքսային միության երկրներով, տեղեկացրել է Autonews.ru-ն։ Սակայն այդ ժամանակ պետք է սպասել հավելավճարների ուտիլիզացիոն տուրքի հաշվին. ներկրման ժամանակ այն իջեցնել անգամ ֆիզիկական անձանց վաճառելու համար չի ստացվի։

Փորձագետների կարծիքով՝ նորամուծությունը կհանգեցնի ավտոմեքենաների գնի լուրջ աճի, որոնք դիլերները եւ պրոֆեսիոնալ վերավաճառողները կբերեն զուգահեռ ներմուծման սխեմայով։

Խնայելու միակ միջոցը կմնա մեքենա գնել հասցնելը մինչեւ ապրիլի 1-ը։ Այդ դեպքում հավելավճար չի լինի։ Սակայն շուկայի որոշ խաղացողներ, միեւնույն է, սկսել են կազմել «գորշ» մեքենաների փրայս-լիստեր, որոնք բերել են մինչեւ փոփոխությունները։

Փորձագետ Անդրեյ Չեկուրովի խոսքով՝ փոփոխությունները կանդրադառնան բոլոր հատվածների վրա, բայց այնքան էլ նկատելի չեն լինի պրեմիալ հատվածում, քանի որ միջին չեքն այստեղ բավական բարձր է եւ հաճախորդն այնքան էլ չի զգա գների փոփոխությունը։

«Միեւնույն ժամանակ, մեքենաների դեֆիցիտը շարունակում է պահպանվել. բեռնատարները, մինիվենները, էլեկտրական մեքենաները, բարձրտեխնոլոգիական ավտոմեքենաները մինչեւ այժմ ներկայացված չեն անհրաժեշտ ձեւաչափով, որակով եւ ծավալով»,- ընդգծել է նա։

Փորձագետի կանխատեսմամբ՝ ավտոմեքենաների գները հաճախորդի համար կարող են բարձրանալ ի հաշիվ մաքսատուրքի չափի ավելացման 17-ից 48 տոկոսի։ Նա կարծում է, որ վաղաժամ է խոսել զուգահեռ ներմուծման լիակատար դադարեցման մասին։

«Ռուսաստան կբերվեն հիբրիդային մեքենաներ, էլեկտրական մեքենաներ, ինչպես նաեւ պրեմիալ բրենդների ներկայացուցիչներ, ինչպես նոր, այնպես էլ օգտագործված»,- ամփոփել է Չեկուրովը։

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը