Լրահոս

07.04.2024 12:34


Տավուշում մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող Iveco-ն կողաշրջվել է․ վարորդի մարմինը դուրս են բերել փրկարարները

Տավուշում մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող Iveco-ն կողաշրջվել է․ վարորդի մարմինը դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ ապրիլի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։30-ի սահմանում Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Արմեն Աբրահամյանն իր վարած Iveco մակնիշի հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի 1-ին ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Բախման հետևանքով ավտոմեքենայի գլանատակառից սկսվել է գազի արտահոսք, իսկ ճանապարհը դարձել է երթևեկության համար միակողմանի։

Հրշեջ-փրկարարները վարորդի մարմինը դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել դիատարին։

Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան պետք է տեղափոխվի ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը