Աշխարհ

08.04.2024 11:43


Օրսկում նոր տարհանում է սկսվել. ափերից դուրս է եկել ևս մեկ գետ (տեսանյութ)

Օրսկում նոր տարհանում է սկսվել. ափերից դուրս է եկել ևս մեկ գետ (տեսանյութ)

Օրսկում, որտեղ մի քանի օր է՝ սաստիկ ջրհեղեղ է, նոր տարհանում է սկսվել. ափերից դուրս է եկել ևս մի գետ, հայտնում է News.ru-ն:

«Բացի Ուրալ գետից, ափերից դուրս է եկել նաև Էլշանկան»,-ասել է քաղաքապետ Վասիլի Կոզուիցան։

Օրենբուրգի մարզի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ գրեթե 200 հազար բնակչությամբ Օրսկը, շարունակում է հեղեղվել Ուրալ գետով, որի մակարդակը հասել է ռեկորդային բարձրության:

Ամբարտակները չեն կարողացել դիմանալ ջրի ճնշմանը։ Հեղեղված քաղաքում զանգվածային տարհանումը շարունակվում է։

Հեղեղված տարածքներից տարհանվել է ավելի քան 4 հազար մարդ, այդ թվում՝ 885 երեխա։

«Օրենբուրգի հիդրոօդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ ապրիլի 7-ի երեկոյան Ուրալ գետում ջրի մակարդակը հասել է 864 սմ-ի, վտանգավոր մակարդակը 930 սմ է»,-հայտել են իշխանությունները:

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:

Այս խորագրի վերջին նյութերը