Աշխարհ

08.04.2024 20:52


Բրիտանացին դարձել է վազելով Աֆրիկայի հարավից հյուսիս հասած առաջին մարդը

Բրիտանացին դարձել է վազելով Աֆրիկայի հարավից հյուսիս հասած առաջին մարդը

Բրիտանացի Ռաս Կուկը, հաղթահարելով ավելի քան 16,000 կմ տարածություն, վազելով անցել է ամբողջ Աֆրիկա մայրցամաքով՝ ներքևից վերև: Դրա համար նրանից պահանջվել է 352 օր: Այդ ընթացքում նա անցել է 16 երկրով:

Ինչպես գրում է The Guardian-ը, 27-ամյա մարզիկը՝ Ուորթինգից, վերջնագիծը հատել է Թունիսում՝ կիրակի կեսօրին: Արդյունքում նա դարձել է առաջին մարդը, որը վազելով՝ հարավային Աֆրկայից հասել է մայրցամաքի հյուսիսային կետը: Ընդ որում, տղամարսդը սա արել է բարեգործության նպատակով՝ հավաքելով ավելի քան 600,000 ֆունտ ստեռլինգ: Նա մարաթոնը սկսել է 2023-ի ապրիլի 22-ին՝ Հարավային Աֆրիկայի ամենահարավային կետից՝ Ագուլհաս հրվանդանից:

«Դժվար է բառերով արտահայտվել. 352 օր ճանապարհին, երկար ժամանակ առանց ընտանիքիս, ընկերուհուս, մարմինս շատ ցավում է, բայց չեմ պատրաստվում բողոքել»,-մարաթոնի վերջում ասել է մարզիկը:

Պարբերականը նկատում է, որ նրա ձեռքբերումն արտասովոր է՝ հաշվի առնելով մի շարք անհաջողություններ, այդ թվում՝ Անգոլայում զենքի սպառնալիքով գողությունը, Կոնգոյի Հանրապետությունում մաչետեներով զինված տղամարդկանց հարձակումը, ընթացքում առաջացած առողջական խնդիրները և վիզայի հետ կապված բարդությունները:

Նշվում է, որ Կուկն այս ընթացքում վազել է անձրևադարձային անտառներով, լեռնաշղթաներով և հատել է Սահարան:

Нет описания.

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը