Ցուկերբերգն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջ է անցել Մասկից
Meta ընկերության հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը երրորդ հորիզոնականն է բարձրացել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում`2020 թ. ի վեր առաջին անգամ ավելի բարձր դիրք զբաղեցնելով Tesla ընկերության հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկի նկատմամբ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին է վկայում Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակը։
Ցուկերբերգի կարողությունը տարեսկզբից ի վեր աճել է 58,9 միլիարդ դոլարով և հասել 187 միլիարդ դոլարի, մինչդեռ Մասկը կորցրել է 48,4 միլիարդ դոլար և այժմ ունի 181 միլիարդ դոլար:
Մասկի ընկերության` Tesla-ի արժեթղթերի գինը 2024 թվականին նվազել է մեկ երրորդով, այդ թվում` էլեկտրամեքենաների մատակարարումների կրճատման մասին տվյալների և էլեկտրական ավտոմեքենայի բյուջետային մոդելի թողարկման պլաններից հրաժարվելու մասին լուրերի ֆոնին: Միևնույն ժամանակ, Meta-ի գնանշումները կտրուկ բարձրացել են մեկուկես անգամ՝ շնորհիվ ուժեղ եռամսյակային հաշվետվությունների և արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների հետ կապված մեծ սպասումների:
Միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում առաջատարը LVMH-ի ղեկավար ֆրանսիացի Բեռնար Առնոն է՝ 223 միլիարդ դոլար կարողությամբ: Երկրորդ տեղում Amazon-ի հիմնադիր և նախկին ղեկավար Ջեֆ Բեզոսն է. նրա կարողությունը գնահատվում է 207 միլիարդ դոլար։
Ցուկերբերգն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջ է անցել Մասկից
Meta ընկերության հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը երրորդ հորիզոնականն է բարձրացել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում`2020 թ. ի վեր առաջին անգամ ավելի բարձր դիրք զբաղեցնելով Tesla ընկերության հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին է վկայում Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակը։