Լրահոս

08.04.2024 17:30


«Դուք կդառնաք խաբեության զոհ»․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

«Դուք կդառնաք խաբեության զոհ»․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նրանց առաջարկել են առցանց աշխատանք՝ խոստանալով բարձր եկամուտ։

ՆԳՆ ոստիկանությունից զգուշացնում են, որ այն ապատեղեկատվություն է:

«Դուք կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ»,-ասվում է հայտարարության մեջ:

ՆԳՆ-ից կոչ են անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252:

Այս խորագրի վերջին նյութերը