Աշխարհ

08.04.2024 17:39


«Չեմ պարելու, խոստանում եմ». Շոլցը գրանցվել է TikTok-ում

«Չեմ պարելու, խոստանում եմ». Շոլցը գրանցվել է TikTok-ում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը գրանցվել է TikTok սոցկայքում՝ խոստանալով, որ պարային հոլովակներ չի հրապարակելու, ինչպես որ անում են հարթակի երիտասարդ օգտատերերը, գրում է The Guardian-ը:

«Չեմ պարելու, խոստանում եմ»,-նշել է կանցլերը:

Շոլցը դարձել է հերթական արևմտյան առաջնորդը, որը միացել է չինացիներին պատկանող սոցիալական մեդիա հարթակին՝ չնայած անվտանգության համատարած մտահոգություններին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը TikTokո-ում գրանցվել է փետրվարին՝ այս տարվա նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ երիտասարդ ընտրողներին գրավելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը