Երևան-Երասխ ճանապարհին «Hyundai Elantra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել դաշտում․ վարորդը տեղում մահացել է
Այսօր՝ ապրիլի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 16։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Հայկազ Ենոքյանը իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Դիմիտրով գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Հայկազ Ենոքյանը տեղում մահացել է։
Նրան մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածը երկար տարիներ աշխատել է ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում և համարվում էր իր գործի գիտակ, օժտված էր մարդկային բարձ հատկանիշներով։
Ըստ նրա, հնարավոր է, որ վթարը ողբերգական ավարտ չունենար, եթե նա ամրագոտին կապած լիներ, հակառակ դեպքում նա ավտոմեքենայից դուրս չէր ընկնի։