Մասկը հայտարարել է, որ առաջիկա հինգ տարում SpaceX-ը մարդկանց Լուսին կհասցնի
Ամերիկացի գործարար, SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը կանխատեսել է, որ առաջիկա հինգ տարում ընկերությունը կկարողանա մարդկանց հասցնել Լուսին, իսկ յոթից ինը տարվա ընթացքում՝ Մարս: Դրա մասին նա ապրիլի 8-ին հայտարարել է ձեռնարկատեր Նիկոլայ Տանգենի հետ հարցազրույցում:
«Մարսում վայրէջք կատարող առաջին Starship-ում սկզբում մարդ չի լինի: Կարծում եմ՝ առաջիկա հինգ տարվա ընթացքում մենք մարդկանց կհասցնենք Լուսին։ Առաջին մարդիկ Մարսի վրա, կարծում եմ, յոթ տարվա ընթացքում… յոթից ինը տարվա ընթացքում…»,-շեշտել է Մասկը:
Ըստ Մասկի՝ երկու մոլորակներում ապրելուն ընտելանալով՝ մարդկությունը ապագայում կկարողանա հասնել մյուս մոլորակներին և դրա շնորհիվ գոյատևելու ավելի մեծ շանսեր կունենա։

Աղբյուրը՝ news.am