Սևանում հրկիզել են ավտոպահեստամասերի խանութը, կասկածյալը բերման է ենթարկվել
Երեկ՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք Է տեղ ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժին ահազանգեր են ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում՝ «Հայփոստի» դիմաց, խանութ է այրվում:
Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը, տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նաիրյան փողոց 128/4 հասցեում գտնվող ավտոպահեստամասերի խանութում։
Հրդեհը նախ մեկուսացվել է, ապա՝ մարվել: Այրվել է խանութի պատուհանը և ջերմահարվել առաստաղը՝ մասամբ։
Իրավապահներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ տեղի ունեցածը հրկիզում է։ Պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 17։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Հուսիկ Սարգսյանը դիտավորյալ կոտրել է ավտոպահեստամասերի խանութ-սրահի հետնամասի ապակին, բենզին լցրել և այրել խանութ սրահն ու ավտոպահեստամասերի մի մասը, որի հետևանքով խանութին պատճառել է մոտ 2 մլն դրամի նյութական վնաս։
Ոստիկաներնն ու պարեկները հայտնաբերել են կասկածյալին ու բերման ենթարկել ոստիկանության Սևանի բաժին։