Ռուսաստանում հորձանքների պատճառով շարունակվում են մարդկանց տարհանումները (տեսանյութ)
Օրենբուրգի մարզում գրեթե 6400 մարդու են տարհանել հորձանքների պատճառով։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
Ըստ մարզային կառավարության մամուլի ծառայության՝ տեղական ժամանակով ժամը 08:00-ի դրությամբ ջրի տակ է անցել 10 327 բնակելի տուն և 12 821 տնամերձ հողամաս։ Արտակարգ իրավիճակի վերացման գործում ներգրավված է 4 385 մարդ, 816 միավոր տեխնիկա, 164 նավարկային և այլ միջոցներ:
Ըստ մամուլի ծառայության՝ մարզի Ուրալ և Սամարա գետերի ջրի մակարդակը առաջիկա 24 ժամում կարող է բարձրանալ 5-40 սմ-ով։
Կուրգանի մարզում կանխարգելիչ նպատակներով շարունակվում է բնակչության տարհանումը։ Առավոտվա դրությամբ մարզում տարհանվել էր շուրջ 690 մարդ: