Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին. տղամարդը վայր է ընկել 7-րդ հարկից
Այսօր՝ ապրիլի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:55-ի սահմաններում 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 15 խումբը կանչով մեկնել է Մալխասյանց փողոցի 6/1 հասցե, որտեղ շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու դի, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 11:40-ի սահմաններում նշված բազմաբնակարանային կիսակառույց շենքի 7-րդ հարկից աշխատակիցը, ով Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Հովհաննես Ա.-ն է, անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով: