Կարծիք

11.04.2024 12:12


Ադրբեջանցիները լայնորեն լուսաբանում և ծաղրում են Փաշինյանի երեկվա մի խոսքը

Ադրբեջանցիները լայնորեն լուսաբանում և ծաղրում են Փաշինյանի երեկվա մի խոսքը

Արդեն կարիք չկա լուսաբանել Փաշինյանի մտքերը, քանզի կարելի է կարդալ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների պահանջները Հայաստանի նկատմամբ և հասկանալ, թե ինչ են նրանք ուզում մեզնից:

Այն, որ Փաշինյանն իրենց ներկայացուցիչն է Հայաստանում, արդեն ոչ ոք գրեթե չի թաքցնում:

Բայց Փաշինյանի երեկվա բոցաշունչ ելույթում, անկախ իրենից, նրա շուրթերից դուրս թռավ հետևյալ միտքը. «…բոլոր այն տարածքները, որոնք պատկանում են Հայաստանին, պետք է լինեն Ադրբեջանի վերահսկողության տակ…»:

Իհարկե այդ խոսքից հետո, Փաշինյանը հայատարարեց, որ սխալվել է (այն էլ՝ դահլիճի, յուրային քպ-ականների արձագանքից դա կռահեց): Սակայն բոլորը գիտեն, թե ինչ է նշանակում «լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի» (կամ՝ «ֆրեյդյան լեզվի սայթաքում») հասկացությունը:

Ի՞նչ է նշանակում «լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի» հասկացությունը

Ֆրեյդը ենթադրում էր, որ թվացյալ աննշան և անիմաստ սխալ գործողությունները ծառայում են «անգիտակից ցանկությունների» իրականացմանը, լինելով փոխզիջումային կազմավորումներ, որոնք ստեղծվել են համապատասխան գիտակցված մտադրությամբ և անգիտակից ցանկության մասնակի միաժամանակյա կատարմամբ:

Նման իրավիճակները սովորաբար լինում են հոգեկան սթրեսի կամ արագ խոսելու կամ գրելու ժամանակ։ Այս երևույթն արտացոլում է մարդու «անգիտակցականը»։

Չնայած նրանց, առաջին հայացքից, ակնհայտ անհեթեթությանը և անմեղությանը, Ֆրեյդը մերժեց նման գործողությունները որակել որպես չնչին, դրանց վերաբերվելով որպես հոգեբանորեն կարևոր երևույթի, չլուծված անգիտակից կոնֆլիկտների և ճնշված ցանկությունների արտաքին դրսևորում:

Այսինքն, եթե ճիշտ է Ֆրեյդը, իսկ որ նա ճիշտ էր, արդեն գիտականորեն ապացուցված է, ապա կարող ենք ասել, որ Փաշինյանն այսօր գտնվում է խորը վախերի մեջ, իսկ Տավուշի գյուղերի հանձնումը նրա համար իդեա ֆիքս (մտասևեռում) է դարձել, քանի որ նա կախվածություն ունի ինչ-որ այլ հանգամանքից, որի մասին մենք չգիտենք:

Որպես վարկած կարող ենք ներկայացնել հետևյալ տարբերակները,-

Տարբերակ առաջին

Ալիևը Փաշինյանի վրա ունի կոմպրոմատ, որով նրան շանտաժի է ենթարկում: Վարկած կա, որ Արայիկ Հարությունյանի միջոցով, նա փաստեր ունի Փաշինյանի կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտարարվեց, որ Արայիկ Հարությունյանը պետք է հանդես գար մի ինչ-որ հարցազրույցով, բայց այդպես էլ հանդես չեկավ: Կարելի է ենթադրել, որ Ալիևը Փաշինյանին շանտաժ է անում՝ դրա դիմաց փորձելով ստանալ զիջումներ:

Տարբերակ երկրորդ

Փաշինյանը մետաֆիզիկական վախ ունի ռուսներից և ամեն ինչ ուզում է անել, որպեսզի Հայաստանի կապը Ռուսաստանից մաքսիմալ կերպով կրճատվի: Օրինակ, եթե Ռուսաստանից դեպի Հայաստան գազամուղը չլիներ, ապա Փաշինյանին հեշտ կլիներ համոզել հայ հասարակության մի «հատվածին», որ գազ Հայաստանը պիտի գնի, ոչ թե Ռուսաստանից, այլ Ադրբեջանից:

Օրինակ,Գագիկ Մելքոնյանը, այդ մտքի օվերտոնի պատուհանը արդեն բացել է:

Հասկանալի է, որ դրանից հետո Ադրբեջանը կկարողանար պահանջել Հայաստանից ամեն ինչ.Զանգեզուրը, ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում և այլն:

Անկախ նրանից, թե որ վարկածն է մոտ ճշմարտության, Հայաստանի հանրության նույնիսկ ամենահետամնաց հատվածն էլ է հասկացել, որ Փաշինյանը ոչ թե Հայաստանի ղեկավարն է այսօր, այլ՝ Ադրբեջանի ներկայացուցիչը, որ խնդիր է դրել երկրիը փուլային եղանակով կազմաքանդել:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը