Լրահոս

11.04.2024 13:50


ՀՀ մի շարք քաղաքացիներ Apple-ից նամակ են ստացել, որ հարձակման են ենթարկվել Pegasus լրտեսող ծրագրով

ՀՀ մի շարք քաղաքացիներ Apple-ից նամակ են ստացել, որ հարձակման են ենթարկվել Pegasus լրտեսող ծրագրով

iPhone ունեցող ՀՀ մի շարք քաղաքացիներ Apple-ից նամակ են ստացել, որ իրենց սարքերը հարձակման են ենթարկվել՝ վարակվել են Pegasus լրտեսող ծրագրով կամ դրանք վարակելու փորձ է արվել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է մեդիափորձագետ, ՏՏ անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

Apple-ից նման նամակներ ստացած քաղաքացիներին Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տվել կապվել իր հետ, նաև ներկայացրել է հոդված այն մասին, թե ինչ է պետք անել նման դեպքում։

Նշենք, որ սա առաջին անգամ չէ, որ ՀՀ քաղաքացիները Apple-ից նման բովանդակությամբ նամակ են ստանում։ NEWS.am Tech-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Իսրայելի թույլտվությամբ Ադրբեջանը Pegasus-ը որպես կիբեռզենք է օգտագործում Հայաստանի դեմ։ Իսրայելական NSO Group մասնավոր ընկերություն արտադրության լրտեսական այս ծրագրի ամենահայտնի և ակտիվ օգտատերերից մեկը Ադրբեջանն է։ Միայն իր երկրի ներսում Ադրբեջանն ունի մոտ 1000 թիրախ` ընդդիմադիր քաղաքական գործիչներ, լրագրողներ և այլք, որոնք վերահսկվում են այս ծրագրի միջոցով։

Pegasus-ը բավական թանկ «հաճույք» է, այն սովորաբար օգտագործվում է վարակելու համար կարևոր տեղեկություններ ունեցող կամ կարևոր պաշտոններ զբաղեցնող մարդկանց հեռախոսները։ Վկայակոչելով 2016-ի գնացուցակը՝ New York Times-ը հայտնել էր, որ ծրագիրն արժե մոտ $500,000, և NSO Group-ը $650,000 է պահանջում 10 iOS սարք և նույնքան 10 Android սարք գաղտնալսելու համար։ Լրացուցիչ 100 սարք գաղտնալսելն արժե $800,000, 50 սարքը՝ $500,000, 20 սարքը՝ $250,000, իսկ 10 սարքը՝ $150,000։

Apple notification.jpg (178 KB)

Այս խորագրի վերջին նյութերը