Լրահոս

12.04.2024 10:51


Երևանում քաղաքացին ընկել է 4 մետր խորությամբ փոսը

Երևանում քաղաքացին ընկել է 4 մետր խորությամբ փոսը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 11-ին, ժամը 23:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վստրեչի կամրջի մոտակայքում գտնվող չշահագործվող շինությունում քաղաքացին ընկել է չորս մետր խորությամբ փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացին գտնվում է Արցախի պողոտայի թիվ 8/3 շենքի մոտակայքում գտնվող չշահագործվող շինությունում՝ փոսի մեջ (մոտ 4 մետր խորությամբ):

Փրկարարները փոսից դուրս են բերել Ս. Ք.-ին (ծնված 1966 թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Այս խորագրի վերջին նյութերը