Apple-ը 92 երկրում օգտատերերին ծանուցել է հաքերային հարձակման սպառնալիքի մասին
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը 92 երկրի օգտատերերին ծանուցումներ է ուղարկել այն մասին, որ նրանք կարող էին լրտեսող ծրագրերի հարձակումների զոհ լինել: Այս մասին հայտնել է Reuters-ը։
«Apple-ը հայտնաբերել է, որ դուք դարձել եք հաքերային լրտեսող ծրագրերի հարձակման զոհ: Ծրագրերը փորձում են հեռակա կարգով վտանգի ենթարկել ձեր Apple ID-ի հետ կապված iPhone-ը»,-ասվում է օգտատերերին ուղարկված հաղորդագրության մեջ։
Ծանուցման մեջ չեն նշվում հարձակվողների մասին մանրամասներ, ինչպես նաև այն երկրների անունները, որոնց օգտատերերը նախազգուշացվել են։
Եթե նախկինում, երբ խոսքը վերաբերում էր խոշոր կիբերհարձակումներին, Apple-ը նշում էր, որ դրանք «հովանավորվում են պետության կողմից», ապա այժմ այս արտահայտությունն անհետացել է, նշում է Reuters-ը։ Վերջին ծանուցումը պնդում է, որ օգտատերերը կարող են զոհ լինել «վարձու հաքերների կողմից թիրախավորված հարձակման»:
Reuters-ի աղբյուրի համաձայն՝ Apple-ը կարող է փոխել ձևակերպումը Հնդկաստանի կառավարության ճնշումներից հետո, որոնք պահանջում են Apple-ից խոշոր կիբեր հարձակումները պետության հետ չկապել:
2023 թվականի աշնանը Հնդկաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչները մեղադրեցին վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությանը իրենց բջջային հեռախոսները կոտրելու փորձի համար։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Apple-ը նախազգուշացումներ է արել «պետության կողմից հովանավորվող» հաքերային հարձակումների մասին:

Աղբյուրը՝ tert.am