Աշխարհ

12.04.2024 14:46


Հայտնի է՝ երբ և որտեղ կկայանա ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը

Հայտնի է՝ երբ և որտեղ կկայանա ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը կկայանա հոկտեմբերին։ Այս մասին Մինսկում ընթացող ԱԳՆ խորհրդի նիստում հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

Նիստը կկայանա հոկտեմբերի 7-ին Մոսկվայում։

Լեբեդևը նաև նշել է, որ հոկտեմբերի 8-ին էլ Մոսկվայում կանցկացվի ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը։

Հիշեցնենք` ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը անցկացվում է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Հայկական կողմն այդ հանդիպմանը ներկայացնում է փոխախարար Մնացական Սաֆարյանը։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը