Լրահոս

12.04.2024 15:14


Վնասվածքը դանակահարության հետևանք էր. Մալաթիայի ոստիկանների բացահայտումը

Վնասվածքը դանակահարության հետևանք էր. Մալաթիայի ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 1-ի գիշերը՝ ժամը 2.26-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքով «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել 18-ամյա մի երիտասարդ:

Ոստիկանությունից hայտնում են, որ նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է իրենց շենքի մոտ ընկնելու հետևանքով: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սակայն, պարզվել է, որ վիճաբանության ժամանակ նրան դանակով հարվածել էր 16-ամյա պատանին:

Բաբաջանյան փողոցի բնակիչ 16-ամյա պատանին բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 11-ին ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին և խոստովանել կատարվածի վերաբերյալ:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը