Լրահոս

13.04.2024 10:26


«Վարձով էին ապրում». ողբերգական վթարից զոհված 20-ամյա Սլավիկը տան միակ տղան էր (տեսանյութ)

«Վարձով էին ապրում». ողբերգական վթարից զոհված 20-ամյա Սլավիկը տան միակ տղան էր (տեսանյութ)

Մեղրիի հատվածում ապրիլի 12–ին զինվորական «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով զոհված 20-ամյա ժամկետային Սլավիկ Վարդանի Վարդանյանը Վանաձորից էր։

NEWS.am-ին պատմեցին, որ Սլավիկը իրենից մեծ մեկ քույր ուներ։

«Խեղճ, հասարակ ընտանիք էր։ Վարձով էին ապրում»,-պատմեցին մեզ։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Մեղրիի հատվածում այսօր տեղի է ունեցել վթար, որը խլել է 4 ժամկետային զինծառայողի կյանք. Արեգ Արմենի Քերոբյանը եւ Դավիթ Համբարձումի Հակոբյանը Գեղարքունիքի մարզից էին, Սլավիկ Վարդանի Վարդանյանը՝ Լոռու մարզից, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը՝ Արարատի մարզից։

Վթարից վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը