Լրահոս

13.04.2024 18:39


Վանաձորում սպորտային կոշիկի մեջ թաքնված կարիճը խայթել է 16-ամյա աղջկան

Վանաձորում սպորտային կոշիկի մեջ թաքնված կարիճը խայթել է 16-ամյա աղջկան

Վանաձորի բժշկական կենտրոն ապրիլի 13-ին ժամը 11:10-ին է ընդունվել է 16-ամյա աղջիկ` կարիճի խայթոցով:

Այս մասին տեղեկացնում է Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը:

«Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բուժօգնություն, կազմակերպվել են համապատասխան բոլոր հետազոտությունները: Վիճակը գնահատվում է բավարար»,-նշվում է ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հարազատների փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել իրենց սեփական տան մեջ, իսկ կարիճը թաքնված է եղել աղջնակի սպորտային կոշիկի մեջ:

ԲԿ-ից զգուշացնում են՝ կարիճի խայթոցի դեպքում անմիջապես դիմել մոտակա հիվանդանոց կամ զանգահարել շտապ բուժօգնություն:

Այս խորագրի վերջին նյութերը