Իրանը մոտ 150 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ. դրանց 99%-ը որսացել են
Իրանը մոտ 150 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության դեմ իր ռազմական գնդակոծության։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ում բարձրաստիճան աղբյուրին։
Նախ Իրանը 70 հրթիռ է արձակել, հետո ևս 80-ը, պարզաբանում է ABC-ն։
Իսրայելը կասեցրեց Իրանի «պատասխանի» 99%-ը, Իրանի հարձակումը պահանջում է «ուժեղ պատասխան», որը «շուտով կգա»։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը՝ հղում անելով իսրայելցի անանուն պաշտոնյաներին։
«Մենք որսացել ենք Իրանի պատասխանի 99 տոկոսը, մենք պատրաստվել ենք դրան»,-այս պաշտոնյաների խոսքերն է մեջբերում պորտալը։
«Այն փաստը, որ Իրանն առաջին անգամ կրակ բացեց Իսրայելի վրա իր տարածքից, պահանջում է վճռական պատասխան», որը «կգա մոտ ապագայում»,-ավելացրել են Ynet-ի զրուցակիցները։

Աղբյուրը՝ news.am