ԻՀՊԿ-ն հաջողված է գնահատել Իսրայելի նկատմամբ ԱԹՍ-ների և հրթիռների կիրառմամբ կատարված հարձակումը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Իսրայելի ուղղությամբ տասնյակ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արձակման մասին։ Այս մասին փոխանցում է ԻՌՆԱ-ն։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ ասվում է.
«Ի պատասխան Սիոնիստական ռեժիմի տարբեր հանցագործությունների, այդ թվում՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսության գրասենյակի վրա հարձակման և Սիրիայում մեր երկրի մի շարք հրամանատարների և ռազմական խորհրդականների սպանության, ԻՊԿ օդատիեզերական ուժերը տասնյակ կրակոցներ են արձակել՝ հրթիռներ և անօդաչու սարքեր օկուպացված տարածքների ներսում գտնվող կոնկրետ թիրախների վրա»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Իրանը տասնյակ անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ Իսրայելի բանակը հաստատել է տեղեկությունը։
Ավելի ուշ Սպիտակ տունը հայտարարել է, որ կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում։